|
|
|
|
|
| |
MoneyGram |
 |
|
Ընդհանուր տեղեկություններ |
ՙMoneyGram՚ համակարգով իրականացվող փոխանցումների պայմաններ և սակագներ | | Փոխանցման ուղղություններ | Փոխանցումներն իրականացվում են աշխարհի 190 երկրների միջև: Համակարգի միջոցով փոխանցումների ուղղությունների և սպասարկման կետերի վերաբերյալ տեղեկությունները կարող եք գտնել www.moneygram.com ինտերնետային հասցեում: | | Փոխանցման արժույթ | Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, ընդ որում` Բանկը կարող է դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) իրականացնել ցանկացած արժույթով, որի համար հրապարակայնորեն սահմանում է փոխարժեքներ` տվյալ պահին սահմանված փոխարժեքով: | | Մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ | Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 9.999 ԱՄՆ դոլար: | | Փոխանցուման իրականացման կարգ | Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է` · դիմել “Ինեկոբանկ” ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք ՙMoneyGram՚ ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը, · Բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների) · մուտքագրել գումարն ու միջնորդավճարը: Կատարված փոխանցման վերաբերյալ փոխանցողին հանձնվում է համապատասխան անդորրագիր: | | Փոխանցման իրականացման ժամկետ | Փոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 10 րոպեի ընթացքում: | | Փոխանցման ստացման կարգ | Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է` · դիմել “Ինեկոբանկ” ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, · հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի: Փոխանցված գումարների վճարումը հաճախորդին իրականացվում է ԱՄՆ դոլարով, կամ Եվրոյով կախված փոխանցողի կողմից նշված ստացման արժույթից: | | Փոխանցման չեղյալացման, ուղղումների իրականացման և փոխանցման վերադարձման կարգ | Փոխանցողը կարող է չեղյալացնել կատարված փոխանցումը կամ փոփոխել ստացողի տվյալները` փոխանցման օրվա ընթացքում դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացվել է փոխանցումը և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթն ու փոխանցման համարը, միայն այն դեպքում, երբ ստացողը դեռ չի ստացել այն: Փոխանցման չեղյալացման դեպքում գումարը վերադարձվում է նույն օրվա ընթացքում` առանց միջնորդավճարի (միջնորդավճարը վերադարձվում է այն դեպքում, երբ փոխանցման չեղյալացման պատճառ է հանդիսանում բանկի աշխատակցի կողմից կատարված սխալը): Փոխանցումը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները վերադարձվում են և փոխանցողը կարող է ետ ստանալ գումարը` առանց միջնորդավճարի, ներկայացնելով անձնագիրը և փոխանցման համարը այն սպասարկման կետ, որտեղից իրականացրել է փոխանցումը: | | Սակագներ | | Գումարի չափ | Փոխանցողից գանձվող միջնորդավճար* | Ստացողից գանձվող միջնորդավճար | | Մինչև $100 | $ 12 |
0 | | $ 100,01-$250 | $ 20 | | $ 250,01-$400 | $ 24 | | $ 400,01-$600 | $ 32 | | $ 600,01-$800 | $ 40 | | $ 800,01-$1000 | $ 50 | | $ 1000,01-$1200 | $ 60 | | $ 1200,01-$1 800 | $ 75 | | $ 1800,01-$ 2500 | $100 | | $ 2500,01-$ 5000 | $150 | | $ 5000,01-$ 7500 | $ 225 | | $ 7500,01-$ 10000 | $ 300 | | *Միջնորդավճարը գանձվում է ՀՀ դրամով, համաձայն տվյալ օրվա ՀՀ ԿԲ սահմանված փոխարժեքի: |
Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Թարմացված է 08.09.2010թ. ժամը 15:19 |
| |
|
|
| |
|
|
|
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
363 |
|
366.5 |
| EUR |
|
458 |
|
467 |
| RUR |
|
11.6 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|