::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Հասանելի ավանդ
Ընդհանուր տեղեկություններ


Ավանդ ՙՀասանելի՚
Ավանդի ընդունման տարեկան տոկոսադրույքները տոկոսագումարների` ժամկետի վերջում վճարմամբ
Ժամկետ (ամիս)6-89-1112-1415-18
AMD 8.0%10.0% 11.0% 11.5%
USD4.0%5.0%6.5%7.5%
EUR2.5%3.5%4.5 % 5.5%
4 ամիս և ավել ժամկետով ՙՀասանելի՚ ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
·         Պայմաններ
ՙՀասանելի՚
ավանդն ընդունվում է 6-18 ամիս ժամկետով: Հնարավոր է ավանդի գումարի մասնակի հետ կանչում` պահպանելով սահմանված նվազագույն գումարի մեծությունը:
Ավանդի ամբողջ գումարը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում կկատարվի տոկոսագումարի վերահաշվարկ ՙՑպահանջ՚ ավանդի տոկոսադրույքով, իսկ ավանդի գումարի մի մասը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում կկատարվի միայն պահանջած գումարի տոկոսագումարի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
Ավանդի գումարը կամ դրա մի մասը ժամկետից շուտ նվազեցնելու դեպքում, կատարվում է վերահաշվարկ, որի արդյունքում մինչ այդ պահը ավել վճարված տոկոսագումարները ետ են գանձվում, ինչպես նաև կատարվում է վճարված եկամտահարկի վերահաշվարկ

ՙՀասանելի՚
ավանդը կարող է փոխարկվել ՙՍտանդարտ՚ ավանդի, եթե տվյալ պահին մնացորդը բավարարում է պայմաններով սահմանված գումարի նվազագույն չափի պահանջներին:
·         Ավանդի ներդրման համար անհրաժեշտ գումարի նվազագույն չափը`
ՀՀ դրամով ավանդի դեպքում – 1 000 000 ՀՀ դրամ,
ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում – 3000 ԱՄՆ դոլար,
ԵՎՐՈ - ով ավանդի դեպքում – 2000 ԵՎՐՈ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ` http://www.inecobank.am/news_attachments/137_-_8_02_(2).pdf

 ՙՀասանելի՚ ավանդային պայմանագրով վճարվող տոկոսագումարների հաշվարկման օրինակ` 
Ավանդի գումար` 1.500.000 ՀՀ դրամ,
Ավանդի ժամկետ` 12 ամիս (սովորական տարի),
Տարեկան պարզ տոկոսադրույք` 11%
Հարկում` 10% տոկոսային եկամտից
Տոկոսագումարների
վճարումը` ժամկետի վերջում
Հաշիվը
նվազեցվում է 91-րդ օրը` 50.000 ՀՀ դրամով 

Եթե ավանդի գումարի նվազեցում տեղի չունենար, ավանդի ամբողջ ժամկետի համար կհաշվարկվեր`      

1.500.000
ՀՀ դրամ X 11% X 364 (օր)
-----------------------------------------------------           =   164,574.9 ՀՀ դրամ
                         365  

Ավանդի գումարը նվազեցնելուց հետո, ավանդի ամբողջ ժամկետի համար կհաշվարկվի`
      

1.450.000
ՀՀ դրամ X 11% X 364 (օր)
-----------------------------------------------------           =   159,063 ՀՀ դրամ
                         365  

Նվազեցված
50.000 ՀՀ դրամը կվերահաշվարկվի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով (0.1%):     

50.000
ՀՀ դրամ X 0.1% X 90 (օր)
-----------------------------------------------------    =   12.3 ՀՀ դրամ
                          365 

Ծանոթություն
`

Ըստ
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 907 հոդվածի 1-ին կետի, ավանդի ներդրման և վերադարձման օրերին ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում

Տարեկան
տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11%   

Արդյունքում
հաճախորդը կստանա 159,063 + 12.3 = 159,075.3 - 10% եկամտահարկ = 143,167.8 ՀՀ դրամ տոկոսագումար:
·         Այլ պայմաններ
Սույն
Սակագները և Ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմանները միասին հանդիսանում են  ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ Ֆիզիկական անձանց մատուցվող բանկային ավանդների միասնական տեղեկատվական ամփոփագիր:

Սույն
Սակագները հանդիսանում են Ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմանների անբաժանելի մասը:

Սույն
Սակագներում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստն, ինչ Ֆիզիկական անձանց բանկային ավանդի ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում:


Ինեկոբանկի ավանդատուների արտոնությունները


Ինեկոբանկը իր բոլոր ավանդատուներին առաջարկում է անվճար վճարային քարտեր`
 
Ավանդի գումարի մեծությունըՔարտի տեսակը
500.000-50 մլն դրամ (կամ համարժեք այլ արժույթ)Arca Classic կամ Master Card Standard
50 մլն դրամից ավելին (կամ համարժեք այլ արժույթ)Arca Gold կամ Master Card Gold







Տրամադրվում է նաև վարկային գիծ ավանդի մինչև 90%-ի չափով գրավադրվող ավանդի նույն արժույթով:

Ներգրավված արտարժութային ավանդների գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետևանքով առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքի ռիսկը կրում է հաճախորդը, ինչը հավաստում է պայմանագրի կնքման պահին ստորագրվող հավաստագրով:


Թարմացված է առ 17.08.2010թ, ժամը 15:56

 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ -
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ -
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՁ-ԵՐԻ ՀԱՄԱՐ -
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՕԳՈՒՏ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ -
 
To the top of the page