::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Master Card
Ինեկոբանկը առաջարկում է Ձեզ միջազգային Cirrus/Maestro, MasterCard Standard, MasterCard Gold և MasterCard Business քարտեր, որոնք կարող եք գործածել աշխարհի բոլոր երկրներում: Ձեզ հնարավորություն կընձեռնվի օգտվել աշխարհի ավելի քան 900 հազար բանկոմատներից և վճարումներ կատարել ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում` խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում, տուրիստական գործակալություններում, բենզալցակայաններում և այլն:
Cirrus/Maestro միջազգային քարտ.
Այս քարտը նախատեսված է աշխարհի գրեթե բոլոր երկրների առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու և բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից տվյալ երկրի տարադրամով կանխիկ միջոցներ ստանալու համար: Cirrus/Maestro քարտը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր չունեն քարտերի կիրառման բավարար փորձ և անհրաժեշտ վարկային պատմություն Բանկում: Այս քարտը դեբետային է, և քարտապանը կարող է գործարքներ կատարել միմիայն իր հաշվի դրական մնացորդի սահմաններում:
 
MasterCard Standard միջազգային քարտ.
Ունենալով Cirrus/Maestro քարտի ընձեռած բոլոր հնարավորությունները` այս վարկային քարտն ունի նաև մի շարք զգալի առավելություններ.
  • քարտային հաշվի վարկավորման հնարավորություն

  • ինտերնետային վճարումների համար քարտի կիրառման հնարավորություն

  • կանխիկ և անկանխիկ գործարքների ավելի մեծ սահմանաչափեր

  • հաճախորդի կայուն ֆինանսական վիճակի վկայական է
Բանկը կարող է վարկավորել այն հաճախորդների քարտային հաշիվը, ովքեր կուտակել են քարտերի կիրառման փորձ, ունեն կայուն ֆինանսական վիճակ և լավ վարկային պատմություն Բանկում:
 
MasterCard Gold միջազգային քարտ.
MasterCard Gold-ը վարկային քարտ է և ունի MasterCard Standard-ի բոլոր հնարավորությունները: Այն ամենահեղինակավոր քարտն է և արտացոլում է քարտատիրոջ VIP կարգավիճակը: Քարտապանը օգտվում է Բանկի կոմից տրամադրվող տարբեր արտոնություններից` քարտային հաշվի վարկային գծի առավել ցածր տոկոսադրույք, կանխիկ և անկանխիկ գործարքների ավելի մեծ սահմանաչափեր և այլն:MasterCard Gold քարտը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր կուտակել են քարտերի կիրառման փորձ, ունեն կայուն ֆինանսական վիճակ և լավ վարկային պատմություն Բանկում:
 
MasterCard Business միջազգային քարտ.
MasterCard Business քարտը վարկային քարտ է և նախատեսված է իրավաբանական անձանց համար: Որպես քարտապան հանդես է գալիս այդ իրավաբանական անձի որևէ պաշտոնյա: Քարտը հնարավորություն է ընձեռում գործարքներ կատարել ինչպես POS-տերմինալներով , այնպես էլ բանկոմատներով : Քարտի հիմնական առանձնահատկություններն են.
  • քարտը կցված է կազմակերպության հաշվին և կատարված գործարքների գումարները դուրս են գրվում անմիջապես այդ հաշվից,
  • քարտի դիմերեսին, բացի Բանկի և Քարտապանի անունից, նաև մատնանշվում է կազմակերպության անունը:
Կազմակերպությունը կարող է պատվիրել մի քանի այդպիսի քարտ իր աշխատակիցների համար: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է նաև վարկավորել կազմակերպության հաշիվը:

«Գոլդ» և «Բիզնես» տեսակի քարտերը տրամադրվում են Բանկի հայեցողությամբ` ելնելով հաճախորդի բնութագրից:


Cirrus/Maestro,MasterCard Standard, MasterCard Gold և MasterCard Business քարտերի միջոցով Դուք կարող եք օրական կանխիկացնել առավելագույնը 1200/2500, 3000 և 6000 ԱՄՆ դոլար համապատասխանաբար, սակայն կանխիկացման գործարքների քանակը չի կարող գերազանցել օրականը վեցը: Մեկ անկանխիկ գործարքի առավելագույն գումարը 2500/4000, 6000 և 15000 ԱՄՆ դոլար է համապատասխանաբար: Նշված սահմանաչափերը կարելի է փոփոխել վճարելով 4000 դրամ:


Թարմացված է առ 17.08.2010թ, ժամը 17:02
 
Վճարային քարտերի օգտագործման ուղեցույց -
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ -
ԶԵՂՉ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐ -
POS-ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՑԱՆՑ -
Կանխիկացման կետերի ցանց -
 
To the top of the page