::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
ArCa Card
Ինեկոբանկը առաջարկում է Ձեզ "ArCa" Debit, "ArCa" Classic և "ArCa" Gold քարտերը, որոնք կարող եք գործածել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում: Ձեզ հնարավորություն է ընձեռնվում օգտվել ավելի քան 622 բանկոմատներից և վճարումներ կատարել ավելի քան 2824 առևտրի և սպասարկման կետերում` խանութներում, ռեստորաններում, ավիաընկերություններում, հյուրանոցներում, բենզալցակայաններում և այլն:
“ArCa” Debit
Այս քարտը նախատեսված է առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու և ինտերնետային վճարումներ կատարելու համար: "ArCa" Debit քարտով դուք կարող եք գործարքներ կատարել միմիայն Ձեր հաշվի դրական մնացորդի սահմաններում: Եթե դուք չունեք վճարային քարտերի կիրառման բավարար փորձ, ապա հարմար է նախ օգտվել այս քարտից:
 
“ArCa” Classic
Ի լրումն "ArCa" Debit քարտի ընձեռած բոլոր հնարավորությունների` այս քարտն ունի նաև մի շարք զգալի առավելություններ.
  • քարտային հաշվի վարկավորման հնարավորություն
  • կանխիկ և անկանխիկ գործարքների ավելի մեծ սահմանաչափեր
  • հաճախորդի կայուն ֆինանսական վիճակի վկայականն է:~

"ArCa" Classic քարտը հարմար է այն հաճախորդներին, ովքեր կուտակել են քարտերի կիրառման փորձ, ունեն կայուն ֆինանսական վիճակ և լավ վարկային պատմություն Բանկում: Այդ ցուցանիշների հիման վրա, ինչպես նաև ելնելով Ձեր քարտային հաշվի շարժից` Բանկը կարող է վարկավորել Ձեր քարտային հաշիվը:
 
“ArCa” Gold
"ArCa" Gold-Ը ամենահեղինակավոր քարտն է և արտացոլում է քարտատիրոջ VIP կարգավիճակը: Այն վարկային քարտ է և ունի Classic-ի բոլոր հնարավորությունները: Քարտապանը օգտվում է Բանկի կողմից տրամադրվող տարբեր արտոնություններից` քարտային հաշվի վարկային գծի առավել ցածր տոկոսադրույք, կանխիկ և անկանխիկ գործարքների ավելի մեծ սահմանաչափեր և այլն: "ArCa" Gold քարտը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ունեն կայուն ֆինանսական վիճակ և լավ վարկային պատմություն Բանկում: «Գոլդ» տեսակի քարտը տրամադրվում է Բանկի հայեցողությամբ` ելնելով հաճախորդի բնութագրից:

"ArCa" Debit, "ArCa" Classic և "ArCa" Gold քարտերի միջոցով Դուք կարող եք օրեկան կանխիկացնել առավելագույնը 200.000, 300.000, 500.000 ՀՀ դրամ համապատասխանաբար, սակայն կանխիկացման գործարքների քանակը չի կարող գերազանցել օրական հինգը: Մեկ անկանխիկ գործարքի առավելագույն գումարը 1.000.000, 1.000.000 և 2.000.000 ՀՀ դրամ է համապատասխանաբար: Նշված սահմանաչափերը կարելի է փոփոխել վճարելով 3000 դրամ:


Թարմացված է առ 17.08.2010, ժամը 17:03
 
Վճարային քարտերի օգտագործման ուղեցույց -
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ -
ԶԵՂՉ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐ -
POS-ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՑԱՆՑ -
Կանխիկացման կետերի ցանց -
 
To the top of the page