| ՙՄիկրո՚ վարկերի տրամադրման պայմաններ |
| Վարկի գումար | 3.000.001 – 10.000.000 ՀՀ դրամ |
| 10.001 – 30.000 ԱՄՆ դոլար |
| 8.001 – 25.000 ԵՎՐՈ |
| Ծանոթություն` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: |
| Վարկի ժամկետ | 1 - 36 ամիս |
| Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ* | - Հաշվի բացման վճար (եթե հաճախորդը Բանկում չունի հաշիվ) - 5.000 ՀՀ դրամ - Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին) - վարկի գումարի 1%, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ |
| *Թանկարժեք մետաղների ձուլակտորներով և թանկարժեք մետաղներից իրերով ամբողջությամբ ապահովված վարկերի համար գործում են Ինեկոբանկ ՓԲԸ ՙՈսկյա իրերի գրավով վարկերի՚ սակագները: |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | AMD | 19 – 23% |
| USD, EUR | 16 – 20% |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ(ՆՎԱԶԵԼ ԿԱՄ ԱՃԵԼ) ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ Տոկոսադրույքի փոփոխությունը ձևակերպվում է Բանկի և հաճախորդի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով: Եթե հաճախորդը համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկն իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված վարկի հիմնական գումարը ամբողջությամբ և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը: |
| Տոկոսագումարների հաշվարկման կարգ | տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 360 (հավասարաչափ մարումների) կամ 365 (ոչ հավասարաչափ մարումների դեպքում) oրվա հաշվարկից |
| Վարկառուի նկարագիր | ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր: |
| Վարկավորման ոլորտներ | • Առևտուր, • սպասարկում, • արտադրություն, Վարկավորում չի իրականացվում հետևյալ ոլորտներում. զենքի և ռազմական սարքավորումների արտադրություն կամ առևտուր, խաղատներ, բուքմեյքերական գրասենյակներ, արտարժույթի առուվաճառք, ներդրումներ արժեթղթերում, այլ ոլորտներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը կամ սահմանափակված են Բանկի վարկային քաղաքականությամբ և/կամ Բանկի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններով: |
| Վարկավորման նպատակ | Շրջանառու միջոցների համալրում • ապրանքների և ծառայությունների ձեռք բերում • ներմուծված ապրանքների մաքսազերծում Ներդրումային նպատակ • սարքավորումների ձեռք բերում, վերանորոգում, արդիականացում • տրանսպորտային միջոցների ձեռք բերում, վերանորոգում • առևտրային տարածքների ձեռք բերում, վերանորոգում Բիզնեսի զարգացման հետ կապված այլ նպատակներ • կրեդիտորական պարտքի մարում • ներդրումային ծրագրերի իրականացում ՀՀ օրենսդրությանը և բանկի վարկատու հանդիսացող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին չհակասող այլ նպատակներ: |
| Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ | Վարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների` - գործող եկամտաբեր բիզնեսի առկայություն (3 ամիս)
- դրական կամ չեզոք վարկային պատմություն
- գործունեության թափանցիկություն
- բավարար եկամուտներ
- սեփականության առկայությունլրացուցիչ գրավի և/կամ երաշխավորության առկայություն
|
| Վարկի տրամադրման մերժման չափանիշներ | · վարկը մարելու համար անբավարար եկամուտներ · հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում · բացասական վարկային պատմություն · հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ |
| Գրավ | • հիմնական միջոցներ (անշարժ, շարժական) • շրջանառության մեջ գտնվող ապրանքներ • երաշխիքներ, երաշխավորություններ • ձեռք բերվող գույք • դրամական միջոցներ • թանկարժեք մետաղներ (իրեր) Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշը` 80%: |
| Գույքի ապահովագրություն | Բանկի պահանջով |
| Երաշխավորություն | գործընկերների, ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն |
| Տրամադրման եղանակ | անկանխիկ եղանակով, հաճախորդի` Բանկում բացված հաշվի միջոցով |
| Վարկի պայմանների կամ գրավի առարկայի փոփոխության վճար | 50.000 ՀՀ դրամ |
| Մարման եղանակ | • հիմնական գումարի և տոկոսագումարիների ամսական հավասարաչափ վճարումներ • անհատական մարման գրաֆիկ (հաշվի առնելով սեզոնային ործոնները) •արտոնյալ ժամանակաշրջան մինչև 3 ամիս միայն տոկոսները մարելու հնարավորությամբ |
| Վարկի վաղաժամկետ մարում | սահմանափակումներ չկան, տույժեր չեն կիրառվում |
| Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում | 1-2 աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման ժամկետ | 5-7 աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն | 30 օր |
| Ժամկետանց պարտավորությունների մարում | Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.2-ի չափով` սկսած կետանցի առաջին օրվանից:
Ծանոթություն. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: |