::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Быстрая почта
Ընդհանուր տեղեկություններ


"БЫСТРАЯ ПОЧТА" համակարգով իրականացվող փոխանցումների պայմաններ և սակագներ

Փոխանցման ուղղություններՓոխանցումներն իրականացվում են ԱՊՀ երկրների միջև: Համակարգի միջոցով փոխանցումների ուղղությունների և սպասարկման կետերի վերաբերյալ տեղեկությունները կարող եք գտնել www.bpochta.ru ինտերնետային հասցեում:
Փոխանցման արժույթՓոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով և Եվրոյով, ընդ որում` Բանկը կարող է դրամական փոխանցումների ընդունումը (վճարումը) իրականացնել ցանկացած արժույթով, որի համար հրապարակայնորեն սահմանում է փոխարժեքներ` տվյալ պահին սահմանված փոխարժեքով:
Մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափՄեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո:
Փոխանցման իրականացման կարգՓոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է`
·         դիմել “Ինեկոբանկ” ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել, թե կա արդյոք "БЫСТРАЯ ПОЧТА" ծառայություն այն վայրում, ուր պետք է փոխանցվի գումարը,
·         Բանկի աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի երկիրը, քաղաքը և ճշգրիտ անուն, ազգանուն, հայրանունը (առանձնապես խոշոր գումարների փոխանցման դեպքում նշել նաև ստացողի անձնագրի տվյալները համաձայն տվյալ փոխանցման համակարգի պահանջների) 
·         մուտքագրել գումարն ու միջնորդավճարը:
Կատարված փոխանցման վերաբերյալ փոխանցողին հանձնվում է համապատասխան անդորրագիր:
Փոխանցման իրականացման ժամկետՓոխանցված գումարը հասանելի կլինի ստացողին 1-5  րոպեի ընթացքում: 
Փոխանցման  ստացման կարգՓոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է`
·         դիմել “Ինեկոբանկ” ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
·         հայտնել փոխանցման կոդը (անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին) և ստանալ փոխանցումը` առանց միջնորդավճարի:
Փոխանցման չեղյալացման, ուղղում­ների իրականացման և փոխանցման վերադարձման կարգՓոխանցողը կարող է չեղյալացնել կատարված փոխանցումը կամ փոփոխել ստացողի տվյալները` դիմելով այն սպասարկման կետ, որտեղից իրականացվել է փոխանցումը և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթն ու փոխանցման համարը, միայն այն դեպքում, երբ ստացողը դեռ չի ստացել այն, ընդ որում`
·   Փոխանցման կատարման օրվա ընթացքում փոխանցումը չեղյալացնելու դեպքում փոխանցողին նույն օրվա  ընթացքում կվերադարձվի ինչպես փոխանցված գումարը, այնպես էլ միջնորդավճարը:
·   Փոխանցման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցումը չեղյալացնելու դեպքում փոխանցողին հետ կվերադարձվի գումարը և միջնորդավճարի 50%-ը:
·   Փոխանցման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հետո փոխանցումը չեղյալացնելու դեպքում գումարը հետ կվերադարձվի առանց միջնորդավճարի:
Փոխանցումը կատարելուց հետո 3 տարվա ընթացքում ստացողի չհայտնաբերվելու և փոխանցողի կողմից փոխանցումը չչեղյալացնելու դեպքում փոխանցված դրամական միջոցները հետ չեն վերադարձվում:
Սակագներ
Գումարի չափՓոխանցողից գանձվող միջնորդավճար*Ստացողից գանձվող միջնորդավճար
Մինչև 250 ԱՄՆ դոլար կամ Եվրո5 դոլար / 5 եվրո0
250 ԱՄՆ դոլարը կամ Եվրոն գերազանցելու դեպքումփոխանցվող գումարի 2%0
*Միջնորդավճարը գանձվում է ՀՀ դրամով, համաձայն տվյալ օրվա ՀՀ ԿԲ սահմանված փոխարժեքի:


Հղված կայքերի բովանդակության  ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

                                                                                                                                                    Թարմացված է 17.08.2010թ., ժամը 15:17
 
 
To the top of the page