::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Երաշխիքներ
Ընդհանուր տեղեկություններ


Բանկային երաշխիքները (այսուհետ` Երաշխիք(եր)) տրամադրվում են Բանկի կողմից իր հաճախորդներին առևտրային և տնտեսական գործարքներն իրականացնելու համար: Երաշխիքները կարող են տրամադրվել մրցութային առաջարկության (հայտի) ապահովման , պայմանագրի կատարման , կանխավճարի ապահովման , ապրանքների ներմուծման համար:

Երաշխիքները տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Սակագներով նախատեսված առավելագույն տոկոսադրույքների և ժամկետների շրջանակներում տվյալ Երաշխիքի տոկոսադրույքի չափը, ժամկետը և այլ պայմանները որոշվում են Բանկի կողմից սահմանված ներքին չափանիշների համաձայն` ելնելով Երաշխիքի տարատեսակից, հաճախորդի վարկունակության գնահատականից, նրա վարկային պատմությունից, Երաշխիքի ապահովությունից և այլ գործոններից:

Երաշխիքի տրամադրման հետ կապված գործարքները (օրինակ գրավ, երաշխավորություն և այլն) կնքվում են Բանկի կողմից սահմանված տիպային ձևի փաստաթղթերով:

Երաշխիք ստանալու համար Հաճախորդը Բանկում պետք է ունենա Բանկային հաշիվ:

Երաշխիքները Բանկի կողմից կարող են տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ–ով: Երաշխիքի դիմաց հաշվարկված տոկոսները գանձվում/վճարվում են ՀՀ դրամով` անկախ երաշխիքի արժույթից:


Թարմացված է 17.08.2010, 16:07

 
 
To the top of the page