::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Հաշվի սպասարկում հեռակառավարման միջոցով
Ընդհանուր տեղեկություններ
Ինեկոբանկն առաջարկում է նաև հաշվի սպասարկում հեռակառավարմամբ` Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚  (Բանկ- Հաճախորդ) համակարգի միջոցով: 

Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ (Բանկ- Հաճախորդ) համակարգն անվտանգ ծրագրային միջոց է, որի միջոցով առանց բանկ այցելելու հաճախորդը ցանցին միացված համակարգչից շուրջօրյա կարող է կատարել փոխանցումներ  և  այլ  գործարքներ սեփական հաշիվներից, ինչպես նաև վարել նամակագրություն բանկի հետ:
Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ համակարգից հնարավորություն ունեն օգտվելու Ինեկոբանկի բոլոր հաճախորդները: 

Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ
  • գործող հաշիվ Ինեկոբանկում
  • Էլեկտրոնային թվային ստորագրություն (ԷԹՍ), որը տրամադրվում է բանկի կողմից
  • համակարգիչ` հետևյալ ցուցանիշներով`

             - մինիմում 400 MHz CPU, 256 MB RAM, 800x600 256 
             -գունավոր էկրան
  
             - նախընտրաբար 1.0 GHz կամ ավելի CPU, 1 Gb կամ ավելի RAM, 1024x768 գունավոր 32-բիթ էկրան
 
            
- մինչև 800 MB ազատ տարածություն կոշտ դիսկի վրա
                      
             - ինտերնետ կապ

  • օպերացիոն համակարգ
                    -WINDOWS XP                       
                    -Windows Vista
                     
                    -Windows 7
 

Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ համակարգի տրամադրման վճար - 10.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ԷԹՍ-ն)
Հաշվի սպասարկման ամսավճար - 1500 ՀՀ դրամ

Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ համակարգը հնարավորություն է տալիս
  • պատրաստել և բանկ ուղարկել վճարային հանձնարարագրերը, որոնք կապված  են փոխանցումների, տարադրամով գործարքների, հաշիվների փոխակերպման, վարկերի մարման հետ
  • ստանալ բանկից հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար
  • դիտել վարկերի մարման գրաֆիկները
  • տեղեկանալ  էլեկտրոնային հանձնարարագրերի կարգավիճակին
  • դիտել բանկ ուղարկված հանձնարարագրերի պատմությունը ցանկացած ժամանակահատվածի համար
  • հետևել հաշիվների ընթացիկ վիճակին
  • հաղորդակցվել  բանկի հետ պաշտպանված ռեժիմում
  • արտահանել տեղեկատվությունը  տարածված բոլոր ֆորմատներով
  • օգտագործել       նախկինում ուղարկված էլեկտրոնային հանձնարարականները որպես տիպօրինակ
  • ավտոմատ վերահսկել հանձնարարականներում լրացված դաշտերը, որը փոքրացնում է սխալվելու հավանականությունը       
 Ինեկոբանկ ՙԷլեկտրոնային բանկ՚ համակարգի առավելությունները
  • բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն` անկախ  հաճախորդի գտնվելու վայրից  
  • հանձնարարագրերի կրկնակի ստորագրման  հնարավորություն իրավաբանական անձանց համար երկու  ԷԹՍ-ների միջոցով (օրինակ ղեկավար և հաշվապահ)             
  • միայն նայելու ռեժիմում համակարգից oգտվելու հնարավորություն  (հաճախորդը կարող է ստուգել հաշիվների մնացորդը, հետևել դրանց շարժին` առանց որևէ գործարք կատարելու իրավունքի)            
  • միաժամանակ բանկի մի քանի  հաշիվներից օգտվելու հնարավորություն (օրինակ, երբ մի հաշվապահը վարում է մի քանի կազմակերպությունների հաշվապահությունը)
  • առանձնահատուկ գիտելիքների անհրաժեշտության բացակայություն, անհրաժեշտ են միայն համակարգչից օգտվելու հմտություններ
  • հանձնարարականներում լրացված դաշտերի ավտոմատ վերահսկում, որը փոքրացնում է սխալվելու հավանականությունը
  • տեղադրման, լոկալ տվյալների արխիվացման անհրաժեշտության բացակայություն: Օպերացիոն համակարգը փոխելիս անհրաժեշտ է միայն www.inecobank.am/bankclient կայքից բեռնավորել ծրագրի վերջին տարբերակը
  • համակարգին հնարավոր է միանալ Ինտերնետ ցանցի միջոցով
  • համակարգից օգտվելիս ինֆորմացիան փոխանակվում է ներխուժումներից հուսալիորեն պաշտպանված ռեժիմով և կոդավորված տեսքով


Թարմացված է առ 17.08.2010թ, ժամը 15:10

 
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ -
 
To the top of the page