::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Սպառողական վարկեր
Ընդհանուր տեղեկություններ

Սպառողական վարկերը Բանկի կողմից տրամադրվում են իր` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին` վերջիններիս կենցաղային և տնտեսական կարիքների բավարարման նպատակով: (Որոշ դեպքերում, նպատակահարմարությունից ելնելով, վարկավորման փոխարեն բանկը մատուցում է ֆակտորինգային ծառայություն:

Բանկը տրամադրում է սպառողական վարկեր հետևյալ ծրագրերով` "Կենցաղային տեխնիկայի ապառիկ վաճառքի ֆինանսավորում", "Ոսկյա իրերի ապահովմամբ վարկեր" և վարկեր վճարային քարտերով (ArCa և MasterCard): Քարտային վարկերի սակագները ներկայացված են Բանկի կողմից հաստատված Սակագների “Վճարային քարտեր” բաժնում: Բանկի վարկային կոմիտեն, կամ բանկի ներքին ակտերի համաձայն վարկեր հաստատելու իրավասություն ունեցող այլ մարմին և/կամ անձ, իրավունք ունի, իր լիազորությունների շրջանակներում հաստատել նաև այլ սպառողական վարկեր, հետևյալ պայմանների շրջանակներում. տոկոսադրույքը` 20-24% տարեկան, տևողությունը` մինչև 3 տարի, բանկային հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճարը` վարկի գումարի 0.5%:

Անկախ ծրագրից, որի շրջանակներում իրականացվում է վարկավորումը, դրամական միջոցներով ապահովված վարկերը (օր.` ավանդ) տրամադրվում են հետևյալ տոկոսադրույքով` գրավադրվող ավանդի տոկոսադրույքին գումարած տարեկան 5%:

Գործող սակագներով նախատեսված տոկոսադրույքների և ժամկետների շրջանակներում տվյալ վարկի տոկոսադրույքի չափը, ժամկետը և այլ պայմանները որոշվում են Բանկի կողմից սահմանված ներքին չափանիշների համաձայն` ելնելով վարկի տեսակից, հաճախորդի վարկունակության գնահատականից, բնութագրից, նրա վարկային պատմությունից, վարկի ապահովությունից և այլ գործոններից: Վարկային մարումների հաճախականությունը որոշվում է ըստ վարկային պայմանագրի: Սպառողական վարկերի ձևակերպումը իրականացվում է բանկում:

Վարկերի տրամադրման հետ կապված գործարքները (այդ թվում` գրավ, երաշխավորություն և այլն) կնքվում են Բանկի կողմից սահմանված տիպային ձևի փաստաթղթերով:

Վարկերը Բանկի կողմից տրամադրվում են ՀՀ դրամով (բացառությամբ միջազգային վճարային քարտերով վարկերի, որոնք կարող են տրամադրվել նաև արտարժույթով): Վարկի դիմաց հաշվարկված տոկոսները գանձվում/վճարվում են ՀՀ դրամով` անկախ վարկի արժույթից: Արտարժույթով տրամադրված վարկերի, դրանց մարումների, ինչպես նաև ներգրավված արտարժութային ավանդների գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխման հեռևանքով առաջացող հնարավոր անբարենպաստ հետևանքի ռիսկը կրում է հաճախորդը:

Բանկը կարող է գործող սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին ծանուցում է իր Հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի սպասարկման սրահներում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից և չունեն հետադարձ ուժ:


Անկախ բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից , վարկի (փոխառության) տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը:

Բանկի մշտական հաճախորդների ու բարձր վճարունակություն ունեցող հաճախորդների համար կարող են տրամադրվել առավել արտոնյալ պայմաններ:

Որոշակի դեպքերում սպառողական վարկերի  պայմաններով կարող են վարկեր տրամադրվել նաև իրավաբանական անձանց` իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով:

Սպառողական վարկերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 51-05-48:


Թարմացված է առ 17.08.2010թ., ժամը 16:10
 
 
To the top of the page