|
|
|
|
|
| |
Ընդհանուր տեղեկություններ |
 |
|
Հարգելի հաճախորդ Ինեկոբանկը առաջարկում է միջազգային Cirrus/Maestro, MasterCard Standard, MasterCard Gold և MasterCard Business քարտեր, որոնք կարող եք գործածել աշխարհի բոլոր երկրներում: Ձեզ հնարավորություն կընձեռնվի օգտվել աշխարհի ավելի քան 900 հազար բանկոմատներից և վճարումներ կատարել ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում` խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում, տուրիստական գործակալություններում, բենզալցակայաններում և այլն:
Ինեկոբանկն առաջարկում է նաև "ArCa" Debit, "ArCa" Classic և "ArCa" Gold քարտերը, որոնք կարող եք գործածել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում: Ձեզ հնարավորություն է ընձեռնվում օգտվել ավելի քան 622 բանկոմատներից և վճարումներ կատարել ավելի քան 2824 առևտրի և սպասարկման կետերում` խանութներում, ռեստորաններում, ավիաընկերություններում, հյուրանոցներում, բենզալցակայաններում և այլն:
Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատեր), որոնք ցանկություն ունեն օգտվել տվյալ ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ և Բանկի կողմից սահմանված կանոնների և պայմանների համաձայն և որոնք համապատասխանում են տվյալ ծառայությունը ստանալու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:
Ինչ առավելություններ ունեն Ինեկոբանկի քարտերը - Մեր բոլոր քարտերի դարձերեսին դաջված է ArCa լոգոտիպը: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ձեր MasterCard քարտը կգործի նաև որպես ArCa քարտ: Այսինքն` այն կսպասարկվի ArCa քարտեր սպասարկող բոլոր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև կանխիկացման կետերում և բանկոմատներում , ինչն առավել հարմարավետ և ունիվերսալ կդարձնի Ձեր քարտը
- Ինեկոբանկի վճարային քարտերի միջոցով ձեռք բերելով ապրանքներ այն խանութներից, որոնք համագործակցում են մեր բանկի հետ ` դուք կստանաք զեղչեր
- Սպասարկման որակը առավել բարձրացնելու նպատակով Ինեկոբանկը ներդրել է նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է առանց Բանկ այցելելու օգտվել Բանկի որոշ ծառայություններից: Այդ նպատակով ստեղծվել է www.ecard.inecobank.am ինտերնետային էջը, որի միջոցով Դուք կարող եք կատարել վարկերի մարում, կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ և մի շարք այլ ծառայություններ: Անհրաժեշտ է գրանցել վիրտուալ քարտ www.arca.am (Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում): ինտերնետային էջում, այնուհետև այցելել www.ecard.inecobank.am ինտերնետային էջը և հետևել համապատասխան հրահանգներին:
Քարտի տրամադրման նպատակով` հաճախորդի համար Բանկում բացվում է քարտային հաշիվ և միաժամանակ անվճար բացվում է նաև ընթացիկ բանկային հաշիվ: Քարտային հաշիվները բացվում են այն արժույթներով, որոնց համար Բանկը հրապարակայնորեն սահմանում է փոխարժեքներ:
Կախված գործարքների չափերից, ժամկետներից, պարբերականությունից, Հաճախորդի բնութագրից, ինչպես նաև, որոշ դեպքերում, ռիսկի գնահատականից` Բանկի և Հաճախորդի միջև պայմանագրային հիմունքներով կարող են սահմանվել Հաշիվների սպասարկման այլ դրույքաչափեր կամ պայմաններ:
Վճարային քարտերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել +(37410) 510-520, +(37410) 510-530:
Թարմացված է առ 17.08.2010թ., ժամը 17:04 |
| |
|
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ - ԶԵՂՉ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐ - POS-ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՑԱՆՑ - ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ - Կանխիկացման կետերի ցանց -
|
| |
|
|
|
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
363 |
|
366.5 |
| EUR |
|
458 |
|
467 |
| RUR |
|
11.6 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|