|
|
|
|
|
| |
Պարտատոմսեր |
 |
|
Ընդհանուր տեղեկություններ |
“Ինեկոբանկ” ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային և զեղչատոկոսային, ինվեստիցիոն (ներդրումային) պարտատոմսեր են և պետք է տեղաբաշխվեն մեկից ավելի տրանշերով:
Ինեկոբանկը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, համաձայնվել են համագործակցել` ընդհանուր առմամբ 9,000,000 (ինը միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը չգերազանցող գումարային անվանական արժեքով, մեկից ավելի տրանշերով պարտատոմսերի թողարկմանը նպաստելու ուղղությամբ: Դրա շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ստանձնել է համատեղ ռիսկ` տրամադրելով մինչև 50% երաշխավորություն հօգուտ Պարտատոմսեր ձեռքբերողների: Ձեռք բերված համաձայնության (պայմանագրի) վերաբերյալ ամփոփ պայմանները ներկայացված են ազդագրում:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 2.700.000.000 (երկու միլիարդ, յոթ հարյուր միլիոն) ՀՀ դրամ (54000 հատ 50000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող պարտատոմսեր), որից 37000 հատը պետք է տեղաբաշխվի որպես 365 օր մարման ժամկետ ունեցող զեղչատոկոսային պարտատոմսեր, իսկ 17000 հատը 18 ամիս շրջանառության ժամկետ ունեցող արժեկտրոնային պարտատոմսեր:
Առաջին տրանշով տեղաբաշխվել են հետևյալ պայմաններով զեղչատոկոսային պարտատոմսերը`
| Պարտատոմսերի դասը | անվանական, զեղչատոկոսային | | Անվանական արժեքը | 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ | | Ընդհանուր ծավալը | 350 000 000 (երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ | | Քանակը | 7 000 (յոթ հազար) հատ | | Շրջանառության ժամկետը | 365 օր` տեղաբաշխման առաջին օրվանից հետո | | Տարեկան եկամտաբերությունը | 9.5 % | | Տեղաբաշխման ժամկետները | 2009թ. մարտի 25-ից 2009թ. ապրիլի 27-ը | | Մարման օրը | 2010թ. մարտի 25 | | Տեղաբաշխող | “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” ՓԲԸ |
Թողարկված պարտատոմսերը փոխարկելի չեն:
Տեղաբաշխումը չեղյալ ճանաչվելու դեպքում ներդրողների գումարները վերադարձվում են տեղաբաշխման չեղյալ ճանաչելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման հայտերում (պայմանագրերում) ներդրողների կողմից նշված բանկային հաշիվների վրա փոխանցելու միջոցով:
Պարտատոմսերի ազդագիրը թղթային տարբերակով կարող եք ձեռք բերել. “Ինեկոբանկ” ՓԲԸ-ի գրասենյակում (հասցե` ք. Երևան Թումանյան 17) “Կապիտալ Ասեթ Մենեջմենթ” ՓԲԸ-ի գրասենյակում (հասցե` ք. Երևան, Ամիրյան 27, գրասենյակ 14):
Ազդագիրը Էլեկտրոնային տարբերակով կարող եք ձեռք բերել https://www.inecobank.am// և http://www.capital.com.am/ (Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում) կայքերում:
Թարմացված է 17.08.2010թ. 17:07 |
| |
|
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱԶԴԱԳԻՐ -
|
| |
|
|
|
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
363 |
|
366.5 |
| EUR |
|
458 |
|
467 |
| RUR |
|
11.6 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|