|
|
|
|
|
| |
Նորություններ |
 |
|
| 2010.07.09
Բարձրացվել են ավանդների տոկոսադրույքներըԻնեկոբանկում դրամ կուտակելը դարձել է առավել շահավետ
Սկսած ս/թ հուլիսի 9-ից` Ինեկոբանկում ներդնելով “Կուտակային” կամ “Ստանդարտ” ավանդ, հաճախորդները կարող են ներդրված ավանդի գումարի դիմաց ստանալ մինչև 12.5% եկամուտ: 12.5% տարեկան տոկոսադրույքը կգործի 15-18 ամիս ժամկետով ՀՀ դրամով ավանդ ներդնելու դեպքում: Ի դեպ, “Կուտակային” ավանդը ընթացքում կարող է համալրվել առանց սահմանափակումների:
Ինեկոբանկը, բացի վերոհիշյալ ավանդներից, իր հաճախորդներին առաջարկում է նաև “Հասանելի” և “Մանկական” ավանդները` համապատասխանաբար տարեկան մինչև 11.5% և 12% տոկոսադրույքներով: “Հասանելի” ավանդի առանձնահատկություններից է վերջինիս ճկունությունը. այն հնարավոր է մասնակի օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում` պահպանելով կուտակված տոկոսագումարը ավանդի չօգտագործված գումարի վրա, իսկ ցանկության դեպքում` “Հասանելի” ավանդը կարող է փոխարկվել “Ստանդարտ” ավանդի: Այս ավանդատեսակը շատ հարմար է, եթե ակնկալում եք որոշակի նախատեսված կամ չնախատեսված ծախսեր, սակայն ծախսերը կատարելու ժամկետն անորոշ է:
Որպես բոնուս, Ինեկոբանկն իր ավանդատուներին առաջարկում է անվճար վճարային պլաստիկ քարտեր` - Arca Classic կամ Master Card Standard` 500,000 – 50 մլն. ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթ) ավանդ ներդնելու դեպքում
- Arca Gold կամ Master Card Gold` 50 մլն. ՀՀ դրամից ավելի (կամ համարժեք այլ արժույթ) ավանդ ներդնելու դեպքում
Բացի վերը նշվածից, Ինեկոբանկի ավանդատուները կարող են օգտվել Բանկի այլ ծառայություններից` արտոնյալ պայմաններով:
|
|
 |
|
|
 |
|
| Eng Arm |
| Անկանխիկ գործառնությունների փոխարժեք |
|
Արտարժույթ
|
 |
Առք |
 |
Վաճառք |
| USD |
|
362 |
|
365.5 |
| EUR |
|
458 |
|
468 |
| RUR |
|
11.65 |
|
11.95 |
|
|
 |
| Դոլարի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Եվրոյի փոխարժեք |
 |
 |
|
 |
| Ոսկու փոխարժեք |
 |
 |
|
 |
|
 |
 |
 |
|
 |
|
|
© Copyright INECOBANK cjsc 2007. All rights reserved.
|
|