::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Նորություններ


| 2010.02.25
Ինեկոբանկը ՙUSAID FS Share Program՚-ի հետ համատեղ սկսում է նոր ծառայութան մշակումը արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտի կորպորատիվ հաճախորդների համար: 

Ծրագրի
նպատակն է նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների վաճառքների ծավալների ավելացմանը` կարճաժամկետ շրջանառու կապիտալի ֆինանսավորման նոր արդյունավետ մեխանիզմի կիրառման միջոցով: Տվյալ պարագայում` խոսքը գնում է Գնման հայտի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing) ծառայության մասին: 

Ծառայությունը
իրենից ներկայացնում է շրջանառու միջոցների Ֆինանսավորում, որը ապահովված է հաստատված գնման հայտով կամ վաճառքի պայմանագրով: Ծառայության էությունը մեր հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, փաթեթավորման, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, և/կամ արտադրական այլ ծախսերի (աշխատավարձեր, փոխադրման ծախսեր և այլն) ֆինանսավորումն է 

Գնման
հայտի հիման վրա ֆինանսավորման ծառայության մատուցումը հաճախորդներին նախատեսվում է սկսել մեկից երկու ամսվա ընթացքում: Ծրագրի իրականացման համար Ինեկոբանկը կհատկացնի մինչև 5 մլն. ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսներ: 

Նշենք
, որ ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը կտրամադրի տվյալ ծառայությունը հետևյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ներին` 
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • առողջապահություն,
  • տուրիզմ,
  • սննդային արդյունաբերություն,
  • գյուղատնտեսություն,
  • առևտուր
To the top of the page