::INECOBANK::
Գլխավոր
Գլխավոր   Ինեկոսերվիս   Ինեկոթրեյդ   Հետադարձ կապ   Կայքի քարտեզ   Որոնում
Մեր մասին Նորություններ Հաշվետվություններ Բաժնետերեր եւ ներդրողներ Թափուր տեղեր Գործընկերներ

 
Նորություններ


| 2010.02.16
Կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալով 2010 թ. հունվար ամսվա առաջատար է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ 

ՆԱՍԴԱՔ
ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի հունվար ամսվա ամփոփիչ տվյալների համաձայն`  կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալով ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ն դարձել է առաջատար:

Նշենք
, որ ս/թ հունվար ամսվա ընթացքում բանկի կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում համանուն գործարքների ընդհանուր ծավալի մոտ 50%-ը (ավելի քան 47,5 մլն ՀՀ դրամ):  

Ինեկոբանկի
կողմից թողարկված պարտատոմսերը անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային և զեղչատոկոսային  պարտատոմսեր են: Միացյալ Նահանգների կառավարությունը, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), տրամադրում է մինչև 50% երաշխավորություն հօգուտ Պարտատոմսեր ձեռքբերողների: ԱՄՆ կառավարության, ի դեմս ԱՄՆ ՄԶԳ-ի, և Ինեկոբանկի միջև համագործակցությունը ենթադրում է  մինչև 9,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում, որոնց տեղաբաշխումը նախատեված է կատարել 1-ից ավելի տրանշերով: 

Պարտատոմսերի
տեղաբաշխումը կատարվում է ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚ կազմակերպության կողմից:
To the top of the page